Թուրք կին գործարարը անհետ կորել է Միացյալ Նահանգներում

Թուրք կին գործարարը անհետ կորել է Միացյալ Նահանգներում

Ամերիկյան Լոս-Անջելեսում բնակվող 34-ամյա ազգությամբ թուրք կին գործարար Թուգչե Թաշը անհետ կորել է։ Այս մասին գրում է թուրքական Hürriyеt-ը։ Նրա հարազատներն ու մտերիմները դիմել են օգնության խնդրանքով տեղի ոստիկանությանն ու թուրքական հյուպատոսությանը։ Վերջին անգամ նրանք Թուգչե Թաշին տեսել են Վենիս լողափում։ Ոստիկանությունն արդեն սկսել է կին գործարարի որոնողական աշխատանքները։ Նշենք, որ Թուգչե Թաշին պատկանում է Լոս Անջելեսում գործող Panacea նորաձեւության տունը։ Ավելի վաղ Թաշն աշխատել էր Ստամբուլում։