Խնդրում եմ ինձ վտարել հայկական ֆուտբոլից, քանի որ հանդիսանում եմ ֆուտբոլային չարիք

Խնդրում եմ ինձ վտարել հայկական ֆուտբոլից, քանի որ հանդիսանում եմ ֆուտբոլային չարիք

Համացանցում մի դիմումի լուսանկար է հայտնվել, որտեղ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի օրոք ՀՖՖ-ի մրցավարական բաժնի պետ աշխատած Արարատ Ճաղարյանը Հայրապետյանին խնդրում է իրեն վտարել հայկական ֆուտբոլից, միտումնավոր խաղեր սարքելու և հանդիպման արդյունքները աղավաղելու համար: Ճաղարյանը նշել է նաև, որ ինքը հանդիսանում է ֆուտբոլային չարիք։ 

Դիմումում մասնավորապես գրված է․ «Հայտնում եմ Ձեզ, որ տարիներ շարունակ իմ գործունեությունով խոչըդոտել եմ հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Իմ հրահանգներով միտումնավոր մրցավարներ արել են խարդախություններ։ Խնդրում եմ ինձ վտարել հայկական ֆուտբոլից, քանի որ հանդիսանում եմ ֆուտբոլային չարիք»։

Բանն այն է, որ այս դիմումից հետո ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ճաղարյանին վտարել էր ՀՖՖ-ից։

Այժ մամուլում լուրեր են շրջանառվում, թե այս դիմումը  ՀՖՖ-ի մրցավարական բաժնի պետ աշխատած Արարատ Ճաղարյանը գրել է Ռուբեն Հայրապետյանի կողմից գործադրած ճնշման արդյունքում։

Մենք փորձեցինք կապվել նաև Արարատ Ճաղարյանի հետ, սակայն չստացվեց։