Իրաքի տարածքը ենթարկվել է ավիահարվածների, թե ոչ․ հակասական լուրեր արաբական մամուլում

Իրաքի տարածքը ենթարկվել է ավիահարվածների, թե ոչ․ հակասական լուրեր արաբական մամուլում


Իրաքի Ջուրֆ-էն-Նասըր քաղաքի մերձակա շրջանը, որը գտնվում է Իրաքի կենտրոնական հատվածում գտնվող Բաբիլ նահանգի հյուսիսային կողմում, ենթարկվել է ավիահարվածների։ Այս մասին հայտնում է Al Mayadeen-ը։ Շրջանը գտնվում է իրաքյան զինված ուժերի վերահսկողության ներքո։ Լիբանանյան ՀԸ աղբյուրները հայտնում են ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող կործանիչներ նկատվել են նաեւ Էլ-Քայիմ քաղաքի մոտ, որը գտնվում է իրաքա-սիրիական սահմանի մոտ։ Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինն էլ Պենտագոնի իր բարձրաստիճան աղբյուրներին հղում տալով, հայտնել է, որ ամերիկյան զինված ուժերը ավիահարվածներ չեն իրականացրել Իրաքի կենտրոնական հատվածներում։ Ավելի ուշ, ըստ իրաքյան INA լրատվական գործակալության հաղորդման, Իրաքի անվտանգության մարմինների մամուլի կենտրոնը տարածել է հայտարարություն, որ Իրաքի Բաբիլ նահանգում, կառավարական ուժերի հսկողության տակ գտնվող տարածքներում ավիահարվածներ չեն իրականացվել։