Ինչ գործվածքներից դիմակներ կարել, որոնք առավել արդյունավետ են

Ինչ գործվածքներից դիմակներ կարել, որոնք առավել  արդյունավետ են

Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, դիմակի համար ամենաշատը համապատասխանում է բամբակի եւ բնական մետաքսի կամ արհեստական շիֆոնի համադրությունը։ Այս տարբերակը հաստատում են Չիկագոյի համալսարանից մասնագետների հետազոտությունները։ Փորձագետներն առանձին-առանձին կամ համադրությամբ ուսումնասիրել են սովորական գործվածքների ունակությունները, թե արդյոք դրանք կարող են ֆիլտրել աերոզոլները, որոնք չափերով նման են այն կաթիլներին, որ շնչելիս բաց են թողնում վարակված մարդիկ։

Հետազոտողները ստեղծել են 10 նանոմետրից մինչեւ 6 միկրոմետր տրամագծով աերոզոլային մասնիկներ։ Այնուհետեւ հանգստի վիճակում գտնվող մարդու շնչառությանը համապատասխանող օդային հոսքի արագությամբ փչել են աերոզոլը գործվածքի տարբեր նմուշների միջով։ Իսկ գիտնականները ֆիքսել են օդում մասնիկների քանակն ու չափը՝ գործվածքի միջով անցնելուց առաջ եւ հետո։

Ինչպես պարզվել է, հաստ բամբակյա գործվածքի մի շերտը պոլիէֆիրային-սպանդեքսային շիֆոնի երկու շերտի համադրությամբ ֆիլտրել է աերոզոլի մասնիկների մեծ մասը (80-99%՝ կախված մասնիկների չափից)։ Այդպիսի գործվածքներից ինքնաշեն դիմակի արդյունավետությունը մոտ է N95 տեսակի դիմակին։

Շիֆոնի փոխարինումը բնական մետաքսով կամ ֆլանելով կամ պարզապես վատինե միջուկով բամբակից մեկդակած վերմակի օգտագործումը թույլ է տվել հասնել նման արդյունքների։

Այսպիսով, հաստ գործվածքները, ինչպիսին է բամբակը, կարող են հանդես գալ որպես մասնիկների համար մեխանիկական պատնեշ, իսկ այն գործվածքները, որոնք ստատիկ լիցքավորում են պահպանում, ինչպիսին են շիֆոնի եւ բնական մետաքսի որոշ տեսակները, ծառայում են որպես էլեկտրաստատիկ պատնեշ։