Իրանը հարձակման է ենթարկվել

Իրանը հարձակման է ենթարկվել

Իրանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից, եղել են մի քանի պայթյուններ, այդ թվում՝ ռազմական օբյեկտներում։

Պայթյունները լսվել են Թեհրանում, Քարաջում, Դեզֆուլում, Համեդանում։ Որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ այն, ինչ տեղի է ունենում, Իսրայելի կողմից ռազմական հատուկ գործողության սկիզբն է։

Զոհերի մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Իրանի իշխանությունները միայն թարմացրել են երեկվա երկրաշարժի մասին տեղեկությունները. տուժածների թիվն անցել է 800-ից, զոհվել է 3 մարդ, ավերածությունները 20-ից 50% են։

Պայթյուններ են տեղի ունեցել նաև Սպահանի ռազմական պահեստում և շարժիչային յուղերի գործարանում: