Կփակվե՞ն դպրոցները, թե՞ ոչ

Կփակվե՞ն դպրոցները, թե՞ ոչ

Մենք ամենօրյա մոնիթորինգ ենք իրականացնում, վերջին 2-3 շաբաթվա ընթացում սուր շնչառական վիրուսների մասով նույն իրավիճակն ունենք: Չեմ կարող ասել, որ բռնկման շրջանում ենք։ Դպրոցներն ու մանկապարտեզները փակելու ցուցումներ այս պահին չկան։ ԿԳՄՍՆ-ի մեր գործընկերների հետ ակտիվ աշխատում ենք բացակայությունների մոնիթորինգի և դրանց պատճառների մասով։ Շատ հստակ կանոնակարգ կա, թե երբ պետք է անցնել հեռավար ուսուցման և  եթե կարիքը լինի, կգնանք դրան։ Բայց այս պահին դրա կարիքը չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։