ԱՄՆ Պետդեպը սպառնացել է սանկցիաներ կիրառել ընդդեմ Անկարայի

ԱՄՆ Պետդեպը սպառնացել է սանկցիաներ կիրառել ընդդեմ Անկարայի

Թուրքիան կարող է հայտնվել ԱՄՆ սանկցիոն օրենքի տակ, եթե իրականացնի ռուսական Ս-400 համակարգերի գնման հետ կապված գործարքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպ ներկայացուցիչ Մորգան Օրտանգուսը։ «Մենք ցանկանում ենք գործակցել Թուրքիայի հետ, սակայն մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Անկարան կարող է բախվել չափազանց իրատեսական եւ բացասական հետեւանքների հետ, եթե ավարտին կհասցնի Ս-400 համակարգերի հետ կապված գործարքը։ Դա կներառի F-35-ների արտադրման միջազգային ծրագրից Թուրքիայի բացառում, ինչպես նաեւ սանկցիոն քաղաքականության կիրառում վերջինիս հանդեպ»,- ասել է Օրտանգուսը։ 2017 թվականին ընդունված սանկցիոն օրենքը նախատեսում է պատժամիջոցներ Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հանդեպ, ինչպես նաեւ այն բոլոր երրորդ երկրների, որոնք այս երեք երկրների հետ իրականացնում են ռազմա-տեխնիկական գործակցություն։