Սեյրան Օհանյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը ՀՔԾ-ն վերացրել է

Սեյրան Օհանյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը ՀՔԾ-ն վերացրել է

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված արգելանքը քննիչի որոշմամբ վերացվել է։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Նշենք, որ նախաքննության ընթացքում քննիչը որոշում էր կայացրել կալանք դնել Սեյրան Օհանյանի ինչպես գույքի, այնպես էլ ֆինանսական միջոցների վրա, այդ թվում նաեւ կենսաթոշակային հաշվեհամարի վրա։ 

Հիշեցնենք, որ Օհանյանի կատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: Սեյրան Օհանյանին «Մարտի 1-ի» գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հատկանիշներով: 

Նա 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում: