Վանոյի չգալը իր որոշումն է է եղել, ես կապի մեջ եմ եղել իր հետ. Խաչատուր Սուքիասյան

Վանոյի չգալը իր որոշումն է է եղել, ես կապի մեջ եմ եղել իր հետ. Խաչատուր Սուքիասյան

Վանո Սիրադեղյանը իրոք շատ յուրահատուկ անձ էր։ Սիրադեղյանը իրական հայ մարդ էր։ Տաղանդավոր էր ու մարդկային։ Այս մասին քիչ առաջ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Վանո Սիրադեղյանը պետականության հիմքերը ամրապնդող մարդ էր։ Թե ինչու չվերադարձավ, կարող եմ ասել, որ նա շատ լավ պատկերացնում էր ինքն իրեն։ Նա համաձայն չէր, որ գար ու ինչ-որ ժամանակ դատական պրոցեսների միջով անցներ, համաձայն չէր, որ բանտարկված լիներ մինչեւ դատական մասն անցներ։ Իհարկե կապի մեջ եմ եղել նրա հետ, ես շատ բաներից եմ տեղյակ ու ես հաստատ գիտեմ, որ նրա չգալը իր որոշումն է եղել»,- ասաց Սուքիասյանը։