Ադրբեջանցիները առևանգել են Դավիթ Իշխանյանին, Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին․ աղբյուր

Ադրբեջանցիները առևանգել են Դավիթ Իշխանյանին, Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին․ աղբյուր

Ստեփանակերտում ապօրինի ձերբակալվել են ԼՂՀ նախկին նախագահներն ու ԱԺ ղեկավարը։
Այդ մասին հայտնում է AzFront-ը և մանրամասնում՝

Ձերբակալվել են ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը (1997-2007 թթ.), Բակո Սահակյանը (2007-2020 թթ.) և ԼՂ խորհրդարանի վերջին նախագահ, ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։

Նրանց, ըստ ադրբեջանական աղբյուրի, այժմ տեղափոխում են Բաքու: Միաժամանակ, ադրբեջանական մեկ այլ աղբյուր՝ Հաքին․ազ-ը, վկայակոչելով Ադրբեջանի կառավարության իր աղբյուրները, նույնպես հաստատել է այս տեղեկությունը։

Պաշտոնական հաստատում, սակայն, այս պահին չկա։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ճակատագիրն առայժմ անհայտ է։