Հռոմի Պապը աբորտը համեմատել է սպանություն պատվիրելու հետ

Հռոմի Պապը աբորտը համեմատել է սպանություն պատվիրելու հետ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ աբորտը նման է մարդու սպանություն պատվիրելուն։ Սա Սրբազան Քահանայապետի հերթական խիստ քննադատությունն է արհեստական վիժեցումների թեմայով։

Նա ընգծել է, որ եթե նույնիսկ պտուղը հիվանդ է, հղիությունը չի կարելի ընդհատել։ Այս մասին հայտնում է  Associated Press լրատվականը։ Պոնտիֆիկոսը կոչ է արել բժիշկներին փրկել դեռ չծնված երեխաներին նույնիսկ ամենածանր դեպքերում։ Ֆրանցիսկոս Պապը հավելել է, որ աբորտներին հակազդումը ոչ թե կրոնական, այլ համամարդկային խնդիր է։ «Օրինական է արդյոք դեն նետել կյանքը, որպեսզի լուծել խնդիրը։ Կարելի է արդյոք մարդասպան վարձելով՝ հարց լուծել»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը։