«Հրապարակ». Աջակցության սցենարներ են քննարկվում
Արցախում քննարկում են դիմադրության շարժմանն աջակցության սցենարներ։ Չնայած որոշ լոկալ ակցիաներ արել են՝ աշակերտների «Զարթիր, լաո» եւ այլ ֆլեշմոբերի տեսքով, սակայն ընդդիմադիրները կարծում են, որ պետք է տպավորիչ ակցիաներ կազմակերպել եւ ցույց տալ, որ Արցախը մի քանի շաբաթ ընթացող հայաստանյան շարժման կողքին է եւ միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին։
Թե կոնկրետ ինչ ակցիայի մասին է խոսքը՝ ավտոերթ, թե այլ բան, Արցախի մեր աղբյուրները չեն մանրամասնում՝ նախ որ դեռ վերջնական որոշում չունեն, եւ բացի այդ՝ չեն ուզում պլանները գաղտնազերծել, որ Փաշինյանն Արցախի իշխանությունների միջոցով չկանխի դրանք։
Կարծիքներ