Արցախում վիրավորված զինվորի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ

Արցախում վիրավորված զինվորի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ

«Հրապարակը» տեղեկություն էր ստացել, որ երեկ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 2000 թվականին ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը մահացել է: 

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանից։ Նա հերքեց այս տեղեկությունը, սակայն նշեց, որ նրա վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ։ 

Երեկ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, որ վիրավորված զինծառայողն անմիջապես տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել, իսկ վիճակը գնահատվել էր կայուն ծանր: 

Նշենք, որ ադրբեջանական կողմը մի քանի օր շարունակ սադրիչ գործողությունների էր դիմել՝ օդ կրակելով, իսկ արդեն երեկ կրակել էր Արցախի Շուշիի շրջանի դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել էր Վարդան Կիրակոսյանը։