Վարուժան Ներսիսյանը դեռ պաշտոնավարման 1 տարի ժամանակ ուներ

Վարուժան Ներսիսյանը դեռ պաշտոնավարման 1 տարի ժամանակ ուներ

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԺ ԻՔ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը,  պատասխանելով հարցին, թե ըստ տեղեկությունների` արդեն ստացել է ամերիկյան կողմի հավանությունը և շուտով պատրաստվում է մեկնել Վաշինգտոն` ստանձնելու ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական պաշտոնը, ասել էր. «Մեր օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի»։ Ճշգրտող հարցին էլ, թե «ագրեմանը», ասում են, արդեն կա, Մակունցը պատասխանել էր․ «Ոչ, չկա, հարցը օրակարգում կա, բայց դեռևս որևէ հաստատում չկա»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ -ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը նշանակվել է 2018 թ․ հոկտեմբերին։ Մինչդեռ, ըստ դիվանագիտական ծառայության մասին օրենքի, դեսպանները նշանակվում են 4 տարի ժամկետով: 

Հարցին` եթե հիմա Մակունցն այս մասին խոսում է, նշանակում է, որ  կա՞ դժգոհություն, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց․ «Ինչպես և նախկինում, դեսպանների նշանակման և հետկանչման վերաբերյալ մեկնաբանություններ չենք անում, քանի դեռ չկա նախագահի համապատասխան հրաման»։