ԱՄՆ-ն կիբերհարձակում կձեռնարկի ընդդեմ Իրանի

ԱՄՆ-ն կիբերհարձակում կձեռնարկի ընդդեմ Իրանի

ԱՄՆ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Պենտագոնի կողմից Իրանի համակարգչային սիստեմների դեմ կիբերհարձակում իրականացնելու նախագծին։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը, վկայակոչելով իր կոմպետենտ իրազեկ աղբյուրները։ Պարբերականի տեղեկությունների համաձայն ամերիկյան կիբերհարձակման թիրախում կլինեն իրանական կոմպյուտերային հատկապես այն համակարգերը, որոնք կապ ունեն հրթիռների արձակման հետ։ Պլանն առաջարկվել է Պենտագոնի կողմից Օմանի ծոցում տեղի ունեցած հայտնի միջադեպերից հետո։