Իր պաշտոնանկության մասին նախարարն իմացել է թվիթերյան գրառումից

Իր պաշտոնանկության մասին նախարարն իմացել է թվիթերյան գրառումից

ԱՄՆ ՆԳ նախարար Ռայան Զինկեն հայտարարել է, որ իր պաշտոնանկության մասին իմացել է նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումից։ Ըստ Թրամփի գրառման, դեկտեմբերի վերջին Զինկեն կթողնի իր զբաղեցրած պաշտոնը։

Հիշեցնենք, որ Զինկեին մեղադրում են պետական միջոցների անարդյունավետ օգտագործման եւ փոշիացման մեջ։ Զինկեն իհարկե հերքել է այդ մեղադրանքները։ Թրամփը երախտագիտություն է հայտնել Զինկեին՝ համատեղ աշխատանքի համար։ Արդեն այս շաբաթ Թրամփը խոստացել է ՆԳ նախարարի նոր թեկնածուին ներկայացնել։