Զելենսկին առաջարկել է Պուտինին հանդիպել Դոնբասում

Զելենսկին առաջարկել է Պուտինին հանդիպել Դոնբասում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպել Դոնբասում։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։ Զելենսկին հայտարարել է, որ Նորմանդական քառյակի քաղաքական խորհրդականների հանդիպման ժամանակ առաջարկվել է հանդիպում կազմակերպել առաջնագծում՝ հակամարտությունը կարգավորելու համար։ «Ես պատրաստ եմ ավելի հեռուն գնալու եւ հանդիպելու ձեզ հետ ուկրաինական Դոնբասի ցանկացած կետում»,- ասել է Զելենսկին, դիմելով Պուտինին։

Նա նաեւ Պուտինին հիշեցրել է նրա իսկ խոսքերն այն մասին, որ եթե կռիվն անխուսափելի է, ավելի լավ է առաջինը սկսել։ Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ պետությունների ղեկավարները չեն կարող այդպես մտածել, քանի որ պատերազմներում միլիոնավոր մարդկանց կյանքեր են վտանգվում։ Պատերազմում, ըստ Զելենսկու, բոլորն են պարտվում, իսկ տանկով խաղաղություն հաստատել հնարավոր չէ։