Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենա

Հունվարի 21-ին՝ ժամը 16։05-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել են։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 21:38-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենա:

 

ԱԻՆ