Ավստրալիայի սահմանները կարող են փակ մնալ մինչեւ տարեվերջ

Ավստրալիայի սահմանները կարող են փակ մնալ մինչեւ տարեվերջ

Ավստրալիան ամենայն հավանականությամբ իր սահմանները օտարերկրացիների համար փակ կպահի մինչեւ տարեվերջ։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Առողջապահության ազգային դեպարտամենտի ղեկավար Բրենդան Մերֆին։

«Կարծում եմ, որ այս տարվա մեծ մասը Ավստրալիան կանցկացնի էական սահմանափակումներով, նույնիսկ եթե բնակչության մեծ մասը պատվաստվի։ Մենք դեռեւս չգիտենք, թե վիրուսի տարածումը պատվաստումը կկանխի թե ոչ։ Լիովին հավանական է, որ կարանտինը պահպանվի եւս որոշ ժամանակով»,- ասել է նա՝ ABC-ի փոխանցմամբ։ Ավստրալիայում ներկայումս կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 29 հազար է։ Մահացել է ավելի քան 900 մարդ, առողջացել մոտ 26 հազարը։