Ավիաաղետ Ավստրալիայում․ բախվել են երկու ինքնաթիռներ, կան զոհեր

Ավիաաղետ Ավստրալիայում․ բախվել են երկու ինքնաթիռներ, կան զոհեր

Ավստրալիայում երկու թեթեւ շարժիչավոր ինքնաթիռներ են բախվել ուսումնավարժական թռիչքի ընթացքում եւ կործանվել՝ Վիկտորիա նահանգում, Մելբուրնից 120 կմ դեպի հյուսիս՝ Մանգալորի մոտ։

Այս մասին հայտնում է 9News-ը։ Զոհվել է չորս մարդ։

Նշենք, որ յուրաքանչյուր ինքնաթիռում եղել է երկու մարդ։ Զոհերի ինքնությունը պարզվում է։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու իրավապահները։