Կիևը նշել է ՌԴ-ի հետ պատերազմի կարգավորման երկու քայլերը

Ուկրաինան մշակել է Ռուսաստանի հետ պատերազմի կարգավորման երկու հաջորդ քայլ։
Այս մասին հայտարարել է նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ Սկանդինավյան և Բալթյան երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ առցանց զրույցից հետո։
Երմակը շեշտել է, որ այժմ ուշադրության կենտրոնում է «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների լայնածավալ փոխանակման նախապատրաստումը, ինչպես նաև ռուսական կողմի հետ բանակցությունների հաջորդ փուլի վայրի ընտրությունը։
Բացի այդ, ինչպես նշվել է, ուկրաինական կողմը շարունակում է պնդել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը մեծացնելու անհրաժեշտության վրա։ Երմակը նաև տեղեկացրել է արտասահմանյան գործընկերներին Վլադիմիր Զելենսկու վերջին շփումների մասին, այդ թվում՝ Իտալիա և Վատիկան կատարած այցելությունների, Ստամբուլում բանակցությունների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԵՄ առաջնորդների հետ զրույցի մասին։
Հիշեցնենք՝ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները։ Դրանից մեկ օր առաջ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Թուրքիա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ակնկալիքով, որը, ի վերջո, տեղի չունեցավ։
Կարծիքներ