Ֆեյսբուքապետությունը կործանվում է 

Ֆեյսբուքապետությունը կործանվում է 

2018 թավականի հայտնի իրադարձություններից հետո Հայաստանն ըստ ամենայնի վերածվեց ֆեյսբուքապետության: Ակնառու է, որ նիկոլական իշխանությունն ապրում ու շնչում, ինչու չէ ոգեշնչվում է ֆեյսբուքյան տիրույթում: Օրինակ` պատերազմի օրերին որպես իշխանական արբանյակ աշխատող Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում ամեն օր հայտարարում էր հայկական կողմի աննախադեպ հաղթանակների մասին: Իսկ ահա մերօրյա նախարարներն էլ` վարչապետի գլխավորությամբ կիսվում էին Արծրունի գրառումներով եւ ուրախանում` եւս մեկ անգամ հանրությանը դեգրադացիայի ենթարկելով: Պարզվում է սակայն, որ նրանցից ոչ բոլորն են ֆեյսբուքյան տիրույթում մեծ հավանությունների արժանանում: Օրինակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի պաշտոնական էջում հավանությունների թիվը 100-ի չէր հասնում: Իսկ ահա հետեւորդների քանակը սահմանափակվում էր ընդամենը 3400-ով: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնական էջում եւս ակտիվությունը նկատելի չէր: Վերջինս ուներ ընդամենը 3600 հետեւորդ, իսկ ահա հավանությունների թիվը չէր գերազանցում գոնե 100-ը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը համեմատաբար վերոնշյալ երկու նախարարների ֆեյսբուքյան տիրույթում փոքր ինչ ավելի ակտիվ էր: Նա ունի ավելի քան 6239 հետեւորդ, իսկ հավանությունների թիվը գերազանցում է 1000-ը: Որքան էլ որ զարմանալի թվա Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը չունեն ոչ անձնական եւ ոչ էլ անգամ պաշտոնական էջ:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը համեմատ իր նախարար գործընկերների ֆեյսբուքում, կարծես, ամենաակտիվն է: Նա ունի ավելի քան 40.439 հետեւորդ, իսկ հավանությունների թիվը հասնում է մոտ 5000-ի: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ աչքի չի ընկնում ֆեյսբուքյան ակտիվությամբ: Նա ունի ընդամենը 7376 հետեւրդ, իսկ ահա հավանությունների թիվը չի հերազանցում 1000-ը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ ֆեյսբուքում այնքան պասիվ է, որ անգամ չի հրապարակել իր անձնական լուսանկարը: Իսկ ահա հետեւորդների թիվը սահմանափակվում է 1300-ի սահմաններում: Հավանությունների թիվը Դումանյանի էջում զարմանալի քիչ են: Նա ունի ընդամենը` 2-10 հավանություն: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նույնպես անասելի պասիվ է ֆեյսբուքում, նա ունի ընդամենը 783 հետեւրդ: Հավանությունների թիվը չի գերազանցում 200-ը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մոտ ցուցանիշը, կարծես, այդքան էլ վատ չէ: Վերջինս ունի 55 հազար հետեւորդ, իսկ ահա հավանությունների թիվը հասնում է 2500-ի:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի դեպքում եւս իրավիճակը «ողբերգական» չէ: Նա ունի 6124 հետեւորդ, սակայան հավանությունների դեպքում իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ: Վերջինիս հավանությունների թիվը չի գերազանցում 200-ը: Հ.Գ Ինչ է ստացվում, որ ունենք ֆեյսբուքապետություն, սակայն հայրենի նախարարներն այնքան էլ ակտիվ չեն ֆեյսբուքում: Դե իսկ Նիկոլ Փաշինյանի մասին խոսելն այս համատեքստում տեղին չի լինի: Հավանաբար հիշում ենք, որ 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Փաշինյանի դեմ ֆեյսբուքյան ֆլեշմոբ սկսվեց, որից հետո նրա պաշտոնական էջի հավանությունների թիվը կտրուկ նվազեց: Սակայն որոշ ժամանակ անց ֆլեշմոբի արդյունքում նվազած հավանությունների թիվը կրկին առեղծվածային արագությամբ բարձրացավ` հասնելով նախկին թվին: