Սյունյաց ողջույնը փոխարինել են ծաղկեփնջով

Սյունյաց ողջույնը փոխարինել են ծաղկեփնջով

Ավելի վաղ մենք գրել էինք, որ Սյունիք կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 7-ին այցելեց Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորեց համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը և վարչապետի տիկնոջը ուղեկցեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։ Նրանց հյուրընկալեցին Արշալույս տատը, նրա տղան, թոռն ու ծոռները: Վարչապետի տիկինն իր հաղորդագրության մեջ հատուկ շեշտադրում է արել, թե ինչպես են Սյունիքում դիմավորել իրեն: Ստացվում է, որ ընդամենը մեկ տարի առաջ Սյունիքում տեղի ունեցած հայտնի «սյունյաց ողջույններն» այժմ փոխարինվել են ծաղկեփնջերով:

Մենք Քաջարանի համայնքապետից փորձեցինք ճշտել, թե ինչն էր դրդել իրեն ծաղկեփնջերով դիմավորել Աննա Հակոբյանին, սակայն նա նշեց, թե հիմա խորհրդակցվության է և այժմ մեջ հետ զրուցել չի կարող: Սա այն դեպքում, երբ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը Սյունիքի այն քաղաքապետերից է, ովքեր քաղաքական ենթատեքստով քրեական գործերով ամիսներ շարունակ գտնվել են կալանքի տակ: Եւ դատական գործի քննությունն էլ դեռ ավարտված չէ: