Աշոտ Մինասյանը կալանավայրում է

Աշոտ Մինասյանը կալանավայրում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթը՝ Աշոտ Մինասյանը կալանավորվել է:  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը:  Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը գրառում էր կատարել այն մասին, որ Աշոտ Մինասյանը շուրջ 1,5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։ 

Մինասյանի որդին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց,  որ հայրն արդեն կալանավայրում է՝ Երեւան ՔԿՀ-ում, նա նաեւ նշեց, որ դատարանից միանգամից գնացել է ՔԿՀ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վճռաբեկ դատարանի կողմից դատախազության բողոքը մասնակի բավարարելուց հետո առաջին ատյանի դատարանը քննել էր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և մերժել էր այն: 

Աշոտ Մինասյանը մեղադրվում է իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։