Բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը կվճարի Մինեապոլիսում սպանված Ջորջ Ֆլոյդի հուղարկավորման ծախսերը

Բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը կվճարի Մինեապոլիսում սպանված Ջորջ Ֆլոյդի հուղարկավորման ծախսերը

Օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն երբեւէ չպարտված ամերիկացի պրոֆեսիոնալ բցնքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը հայտարարել է, որ կվճարի Մինեապոլիսում ոստիկանի կողմից սպանված սեւամորթ Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության ծախսերը։ Այս մասին հայտնում է Hollywood Unlocked-ը, հավելելով, որ Ֆլոյդի հարազատներն ընդունել են մարզիկի առաջարկը։

Հայտնի է, որ մարզիկը ծանոթ է եղել Ջորջի հետ մանկության տարիներին։ Նա կվճարի հուղարկավորման ծախսերը Շարլոտում, Հյուսթոնում եւ Մինեսոտայում։

Հիշեցնենք, որ ոստիկանի կողմից Ֆլոյդին սպանելուց հետո բողոքի ալիք է բարձրացել ԱՄՆ ողջ տարածքով։ Թրամփը սպառնացել է զորքեր մտցնել՝ քաղաքներում կարգուկանոնը վերականգնելու համար։