Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. նոր նախագիծ

Բաց տարածքում դիմակ չկրելու համար՝ 20 հազար դրամ, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ տուգանք. նոր նախագիծ

Ազգային ժողովի իշխող խմբակցությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որի համաձայն.
բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000  դրամ,
 փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000  դրամ:
Նույն արարքը կրկին կատարելու դեպքում`տուգանք կրկնակի չափով`40 և 100 հազար դրամ:
Առաջարկում են նաեւ կրճատել տուգանքի բողոքարկման ժամկետը՝  երկու անգամ`30-ի փոխարեն դարձնեելով 15 օր:

Դիմակ չկրելու համար տուգանքի բողոքարկումը վարչկական կամ դատական կարգով այլևս չի կասեցնելու դրա կատարումը, այսինքն գումարի բռնագանձում լինելու է ցանկացած դեպքում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին այս  նախագծի հիմնական զեկուցող է նշանակված իմքայլական Մարիա Կարապետյանը: