«Հազիվ թույլատրել է՝ մի լավ հայհոյեք»
Արդեն ավարտն է։ Երբ մարդ կանգնում է գնդակահարության պատի տակ ու չակերտների մեջ չի առնում «գնդակահարության պատ» արտահայտությունը պիտի հասկանալ ուղիղ իմաստով։ Կար ժամանակ, երբ քրեական հետապնդում էր սկսել որոշ մարդկանց նկատմամբ, ովքեր գնդակահարության պատի տակ հիշեցում- ներկայացում էին բեմադրել։ Հիմա ինքն է կամովին իրեն դրել գնդակահարության պատի տակ․
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Գնդակահարության պատ
Ենթագիտակցությունը հիշեցնում է, որ եկել է պատասխան տալու ժամանակը կամ գոնե շատ մոտ է։
Օգտատերերից շատերը հենց այդպես էլ ընկալել են․
«Սպասված գրառում՝ ընտրություններին ընդառաջ......
Պատերազմը տանուլ տված ցանկացած առաջնորդ բոլոր ժամանակներում գլխիկոր, ինքնակամ լքել է զբաղեցրած աթոռը...
Ձեր խայտառակ պարտությունից, մի ողջ սերնդի ոչնչացումից հետո ինչ երեսով ու խղճով եք ընդհանրապես ԱՊՐՈՒՄ...»
«Ձեր գոյության նպատակը հայ ազգին ավելի խորը անդունդ տանե՞լն է Հետ բերեք մարդկանց հարգանքը, հետ բերեք 90-ականների հայի թասիբը, դա գալիս է երկրի անորոշությունից, վստահություն արթնացրեք ազգիս մեջ, մնացած հարցերը հավատացեք շատ շուտ կլուծվի երբ հայը հարգի հային։ Օգտատերերից մեկը, որը շատ երկար էր գրել, մի հատված մեջբերեմ․ «Դուք թույլ եք որպես թագավոր, դուք թագավոր եք, ով իր տեղում նստումա էնպես, ինչպես կնստեր 100 ոչխարը հենց նոր սարից իջեցրած ու տուն մտած հովիվը։ Դուք թույլ եք պարոն Վարչապետ որպես լիդեր։ Դուք հասաք նրան որ մարդիկ թքած ունենան իրենց երկրի շահի, ապագայի, փողոցում կատարվելիք իրադարձության ու նմանատիպ շատ բաների վրա։ Դուք հասաք նրան, որ մարդը հեռանա իր արմատից։ Ու չի կարող հայը անել սա։ Չէ, ես ինձ թույլ չեմ տա ասելու դուք թուրք եք, բան, էն լաչառ կնանիքի նման, չնայած որ կուզեի նման մի երկու բան ասել, բայց կասեմ որ դուք ուղղակի դրել եք երկրորդ պլան ձեր արյան լինելիության բոլոր պահանջները»։
Բայց մի հետաքրքիր բան կա։ Մարդիկ նրա խոսքին չեն հավատում, երբ ասում է․ «Հայհոյանքներին առավել ևս հայհոյանքով չեմ պատասխանելու և որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես»: Նրանք չեն հայհոյում, չնայած խոստում է տվել, որ չի հայհոյի կամ կների հայհոյողներին։ Չեն հայհոյում, բայց հայհոյանքից ավելի դառը, ցավագին բառեր են ասում։ Օգտատերերից մեկի՝ «Հազիվ թույլատրել է՝ մի լավ հայհոյեք» խոսքին պատասխանում են՝ դրա ո՞ր ասածն է ճիշտ եղել, որ դա ճիշտ լինի։
Կարծիքներ