Տասնյակ զոհեր, հարյուրավոր տուժածներ․ ահաբեկչություն՝ Պակիստանում

Փեշավարի մզկիթում պայթյունի զոհերի թիվը հասել է 28-ի, 150-ը վիրավորվել է:
Այս մասին հայտնում են պակիստանյան հեռուստաալիքները։ Ավելի վաղ հաղորդվել է, որ առնվազն 90 մարդ վիրավորվել է Աֆղանստանին սահմանակից Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Մզկիթը գտնվում է տեղի ոստիկանական բաժանմունքի հարեւանությամբ։
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի հիվանդանոցի ներկայացուցիչ Մոհամմադ Ասիմին։
Նրա խոսքով՝ 90 մարդ վնասվածքներով ընդունվել է Լեդի Ռիդինգի հիվանդանոց, նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Պայթյունը տեղի է ունեցել կեսօրվա աղոթքի ժամանակ, երբ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, հայտնել են անվտանգության աշխատակիցները:
Կարծիքներ