Ի գիտություն ոստիկանությանը

Ի գիտություն ոստիկանությանը

Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է՝

-    հարգել պետությունը ներկայացնող կառույցներին
-    ըմբռնել, որ պետության «բռնության իրավունքի» իրացման գործիքներից են

Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քրեակատարող-ական հիմնարկները
-    ըմբռնել, որ «ցանկացած պետություն հիմնված է բռնության վրա»
-    գիտակցել, որ «բռնության իրավունքի» միակ աղբյուրը պետությունն է»:

Իրավապահ համակարգի յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է՝

-    գիտակցել, որ պետության «բռնության իրավունքը» կիրառ-վում է բացառիկ դեպքերում, երբ քաղաքացիները հրաժարվում են պահպանել օրենքներն առանց պարտադրանքի, երբ առաջանում է սահմանադրական կարգի տապալման սպառնալիք
-    ըմբռնել, որ մարդու հիմանարար ազատությունների նկատմամբ չի կարող կրառվել պետության «բռնության իրավունքը»:

Հետևաբար, հունիսի 10-ին կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնողներից բերման ենթարկվածներն անհապաղ պետք է ազատ արձակվեն, իսկ նրանց բերման ենթարկած ոստիկանների նկատմամբ պետք է կատարվի ծառայողական քննություն: Այսպես է կայանում իրավական պետությունը: ՀՀ սահմանադրության դրույթները չեն կարող կասկածի տակ դրվել. Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Այս հոդվածի տեսանկյունից, ՀՀ ոստիկանությունը ոտնձգություն է արել ժողովրդավարական, իրավական պետություն նկատմամբ:

Հ.Գ. Մեկ հարց ոստիկաններին. «Այսքանից հետո, երբ դարձել եք բախտախնդիր, պետական հեղաշրջում իրականացրած մեկի կամակատարը, դուք ձեզ ինչպե՞ս եք հարգելու: Անձամբ ես ինքնասպան կլինեի:
 

Գագիկ Վարդանյան