Արարատցիները փակել են Երասխ-Երևան մայրուղին

ՀՀ մի քանի մարզերում բնակիչները եւս ինքնաբուխ ակցիաներ են սկսել. նրանք փակում են մայրուղիները։
Այսօր ակցիա են անում Արարատի մարզի քաղաքացիները. նրանք փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը: Արարատի մարզի բնակիչները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ավելի ուշ ոստիկանները բիրտ ուժ գործադրելով նրանց բերման ենթարկեցին։
Նշենք, որ Երևանում տեղի ունեցող ակցիաների ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառում։
Կարծիքներ