Օդաչուն մոռացած է եղել անձնագիրը, օդ բարձրացած օդանավը հետ է դարձել 

Օդաչուն մոռացած է եղել անձնագիրը, օդ բարձրացած օդանավը հետ է դարձել 

United Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավը, որն իրականացրել է Լոս-Անջելեսից դեպի Չինաստան թռիչքը, օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց, ստիպված է եղել հետ դառնալ եւ նորից վայրէջք կատարել։ Պատճառը եղել է այն, որ օդաչուներից մեկը մոռացած է եղել իր հետ վերցնել անձնագիրը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Օդանավը եղել է Boeing 787։ Օդանավում եղել է 257 ուղեւոր եւ անձնակազմի 13 անդամները։ Այն Լոս-Անջելեսից պետք է մեկներ Շանհայ, հատելով Խաղաղ օվկիանոսը։

Օդում երկու ժամ գտնվելուց հետո, պարզվել է, որ օդաչուներից մեկը մոռացած է եղել իր անձնագիրը եւ ստիպված հետ է դարձել ու վայրէջք կատարել Սան-Ֆրանցիսկո քաղաքում։ Ավիաընկերությունը արագորեն կազմակերպել է անձնակազմի փոփոխությունը, որպեսզի ուղեւորներին մինչեւ երեկո կարողանան տեղ հասցնել։ Ուղեւորներին տրամադրել են վաուչերներ՝ անվճար սննդի համար, ինչպես նաեւ՝ պատճառված անհարմարության համար՝ փոխհատուցում։ Նոր անձնակազմով էլ օդանավը շարունակել է թռիչքը՝ վեց ժամ ուշացումով հասնելով Շանհայ։