Որոնք են աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնները

Որոնք են աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնները

Նյու-Յորքը շարունակում է լինել առաջատարը աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոնների վարկանիշային ցանկում, որը ամեն վեց ամիսը մեկ հրապարակում է Z/Yen Group Ltd ընկերությունը։ Լոնդոնը գրավել է երկրորդ տեղը՝ քսանմեկ կետով զիջելով Նյու-Յորքին։ Երրորդ տեղում Շանհայն է, որը միայն մեկ կետով է զիջել Լոնդոնին։ Այս մասին վկայում է նաեւ Global Financial Centres Index (GFCI)-ի ինդեքսը։

Այնուհետեւ գալիս են՝ Հոնգկոնգը, Սինգապուրը, Պեկինը, Տոկիոն Շենչժենը։ Տասնյակը եզրափակում են Ֆրանկֆուրտը եւ Ցյուրիխը։ Ընդ որում, Ֆրանկֆուրտը զբաղեցրել է Սան-Ֆրանցիսկոյի տեղը, որը դուրս է մնացել ցանկից։