«Բարսայում» նոր սկանդալ է հասունանում

«Բարսայում» նոր սկանդալ է հասունանում

Ինչպես փոխանցում է Sport.es-ը, կատալոնական «Բարսելոնայում» իրավիճակը նորից լարվել է։
Ըստ պարբերականի հրապարակման՝ կատալոնական ակումբի տնօրենների խորհրդի 6 անդամ ակումբի նախագահ Խոսե Մարիա Բարտոմեուի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական է տվել։

«Բարսայի» արդեն նախկին տնօրենները հայտնել են, որ Բարտոմեուի վարած քաղաքականության արդյունքում ակումբը լուրջ խնդիրներ է ունենալու, մասնավորապես ֆինանսի հետ կապված։

Նշենք, որ Մարիա Բարտոմեուի անվան հետ կապված վերջին սկանդալը կապված էր ակումբի հաշիվներից առանց խորհրդակցության գումարներ փոխանցելու հետ։ Բարտոմեուն շուրջ 1մլն եվրո էր տրամադրել համացանցում իր քննադատներին հակազդելու, վարկաբեկելու համար։