Ժողովուրդը քֆուր ա հասկանում, հետո՞

Ժողովուրդը քֆուր ա հասկանում, հետո՞

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանին սովորաբար մեղադրում են բարդ տնտեսագիտական լեզվով, մասնագիտական տերմիններով խոսելու համար, թե՝ ժողովուրդը լավ չի հասկանում Ձեր ասածներից: Նա հակադարձում է. «Ժողովուրդը քֆուր ա հասկանում, հետո՞: Կամ ասում են՝ երեխուս պատանդ եմ տալիս: Ժողովուրդը հասկանում ա, բայց ասածն ապուշություն ա, չէ՞: Հիմա մենք պետք է ամեն անգամ ապուշությո՞ւն խոսենք, որ ժողովուրդը հասկանա:

Եթե մենք պետք է ժողովրդին ասենք պրիմիտիվ բաներ, ու երկիրը քանդվի, ո՞ւմ ա պետք: Մեր ժողովուրդը պրիմիտիվ չի, լիդերը, քաղաքական գործիչը մի քիչ էլ ինքը պետք է «բարձրացնի» ժողովրդին»: «Մենք պետք է խոսենք լուրջ ծրագրի մասին, որովհետեւ սկսվել է մի հատ շաբաշ: Մեկն ասում է՝ երկու անգամ լավ կապրենք, մյուսը՝ երեք անգամ, մյուսը՝ չորս անգամ։ Հետո՞: Չի լինելու 4 անգամ լավ ապրել: Բա ինչքա՞ն է հնարավոր, ի՞նչ է ասում գիտությունը, ի՞նչ է ասում համաշխարհային փորձը»: Այս հարցերին Բագրատյանը պատասխանել է իր գրքում, որով Հայաստանի զարգացման նոր մոդել է առաջարկում: