Սեղանին կապիտուլյացիա է դրված․ պարզ ասացին երեկ

Սեղանին կապիտուլյացիա է դրված․ պարզ ասացին երեկ

Նախագահները, որոնք սկսել ենք հավաքվել, հանդիպել իրոք լուրջ պատասխանատվության տակ են մտել։ Ի վերջո պարտավոր են ապացուցել, որ մեր ազգը կարող է համախմբվել։ Եթե ստացվի այնպես, որ ի վերջո դուրս գա այնպես, որ անգամ այդ կարևոր դեմքերով չեն կարողանում համախմբվել, մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք։ Պիտի չթողնենք, որ բանը դրան հասնի, պիտի ցույց տանք, որ մեր ազգը համախմբվելու ունակություն ունի։ Իսկ եթե համախմբվեց մեր ազգը, նաև կհաղթի ու մեր տեսակը կպահպանի։ Ի՞նչ է դրված սեղանին։ Կապիտուլյացիա է դրված, ի՞նչ է դրված, շատ պարզ ասացին։ Պետք չէ այդտեղ ինչ-որ բաներ ման գալ՝ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, որովհետև խորքի մեջ կապիտուլյացիա է դրված։

Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում ասաց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին կապված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հետ։ Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք,  իշխանությանն ու ընդդիմությունը կոչ էր անում համախմբվել, բանակցել միմյանց հետ։

«Որ կապիտուլյացիա է, կապիտուլյացիա է։ Դա նշանակում է, որ կկորցնես այնքան, որ քո գոյությունը պարզապես գոյություն կլինի։ Պետությունը բովանդակային առումով կկորցնի իր տեսակը, ինքնիշխանությունը, իր անկախությունը պահելու հնարավորությունը։ Այսինքն՝ պետությունը այլևս իր դերը չի կատարի՝ ազգը պահպանելու իմաստով։ Եթե առաջին նախագահը չի տիրապետում ինֆորմացիայի, բա ի՞նչ է առաջարկում, գնալ ինչի շուրջ խոսել, զրուցել»,- հավելեց նա։