«Թեժ մարտեր» ՆԱՏՕ-ի ներսում․ Աթենքն ու Վաշինգտոնը «գրոհել» են, Անկարան փորձել է պաշտպանվել

«Թեժ մարտեր» ՆԱՏՕ-ի ներսում․ Աթենքն ու Վաշինգտոնը «գրոհել» են, Անկարան փորձել է պաշտպանվել

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հերթական տեսակապային կոնֆերանսի ժամանակ «թեժ մարտեր» են տեղի ունեցել մի կողմից Միացյալ Նահանգների եւ Հունաստանի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջեւ։ Տեսակոնֆերանսը տեղի է ունեցել դեկտեմբերի երկուսին։ Հունական Greek City Times պարբերականի փոխանցման համաձայն, Միացյալ Նահանգների հեռացող պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Անկարային Արեւելյան Միջերկրականում, Լիբիայում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում սադրիչ գործողություններ իրականացնելու, ռուսական սպառազինություններ գնելու մեջ։

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն փորձել է ինքնապաշտպանվել։ Պոմպեոն ասել է, որ դաշինքի ներսում հակասությունների հարթեցման ներքին մեխանիզմները պետք է վերագործարկվեն։ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն էլ հայտարարել է, որ Թուրքիան է հանդիսանում ռեգիոնի անդորրի միակ խաթարողը եւ պահանջել է Անկարային պահպանել միջազգային իրավունքի նորմերը։