Այս իշխանությունը մխրճվեց նաեւ դպրոց

Մերձավանի դպրոցի միջադեպը լակմուսի թուղթ էր, որն արտացոլեց հայկական դպրոցների իրական պատկերը։ «Թավշյա հեղափոխությունն» իր ճիրանները մխրճեց նաեւ կրթական ոլորտում եւ դպրոցական դասագրքերից մինչեւ ուսումնական ծրագրեր՝ դեգրադացնելու աստիճան խեղեց տարիներով կառուցված համակարգը, արժեզրկվեց նաեւ ուսուցիչը։ Նրա դերն այնքան նսեմացվեց, որ դպրոցը դարձավ սոսկ աշխատավայր։ Մերձավանի միջադեպից հետո համացանցը ողողվեց դպրոցը հերթական անգամ արժեզրկող եւ ուսուցչի հեղինակությունը ոտնահարող կադրերով, գրառումներով։ Իսկ նախարարությունում պարզեցին ու հասկացան, որ պետք է պաշտպանել այն ուսուցչին, որը թրքասիրություն է քարոզում եւ վատ է արտահայտվում արցախցիների հասցեին։ Տպավորություն չստեղծվի, թե արդարացնում ենք մերձավանցիների վայրի պահվածքն ուսուցչուհու նկատմամբ։ Պարզապես անհասկանալի է պետության ընտրովի վերաբերմունքը, երբ մի դեպքում ԿԳՄՍՆ-ն ու անգամ ՄԻՊ-ն է պաշտպանության տակ առնում ուսուցչին, իսկ այլ դեպքերում չեն էլ նկատում, թե ինչպես է կրթության մշակը համացանցի զոհը դառնում։ Մերձավանի դպրոց Արմավիրի մարզպետի ուշացած այցը եւս ղեկավարության անտարբերության մասին է վկայում։ Կասկածից վեր է, որ մարզպետարանում անտեղյակ են եղել դպրոցում խմորվող խնդիրներից։ Ցանկության դեպքում կարող էին կանխել խայտառակ միջադեպը եւ խնդիրը լուծել առանց ավելորդ աչք ու ականջի։ Բայց քանի որ դպրոցն ապականելու մեկնարկը մոտ 7 տարի է՝ տրված է, նոր «մերձավաններ» դեռ լինելու են։
Արեգ Մարգարյան
Կարծիքներ