1,6 միլիոն մարդ Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ․ թուրք գործիչը թվեր է հրապարակել

1,6 միլիոն մարդ Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ․ թուրք գործիչը թվեր է հրապարակել

Թուրքական Haber Türk TV հեռուստաընկերության Açık ve Net հաղորդման ժամանակ, «Դեմոկրատիա եւ առաջընթաց» թուրքական կուսակցության (DEVA) պատասխանատուներից իրավաբան Մուստաֆա Յեներօղլուն հայտարարել է, որ պարզապես շշմել է, երբ պաշտոնական վիճակագրությունից իմացել է, որ Թուրքիայում 1 միլիոն 600 հազար մարդ այս կամ այն չափով  մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ։

Թուրք գործիչը նշել է, որ այն իրավիճակը, որն առկա է Թուրքիայում օրինահարգության, օրենքի գերակայության ոլորտներում, առհասարակ չի տեղավորվում իրավական պետության սահմանների մեջ։ Նա նշել է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը 90 հազար դիմում է ստացել արդեն։ ՄԻԵԴ ամենաշատ գանգատներն ուղարկվում են Թուրքիայից եւ 1,6 միլիոն մարդ անցնում է ահաբեկչության հետ կապված քրեական գործերով։ Նա նաեւ հարց է ուղղել իշխանություններին, թե ինչու է Օսման Քավալան մինչեւ հիմա բանտում։