Գյումրին տոնելու է քաղաքի օրը. Նունե Եսայանի համերգն ու պայմանավորվածությունը

Գյումրին տոնելու է քաղաքի օրը. Նունե Եսայանի համերգն ու պայմանավորվածությունը
Գյումրի, Նունե Եսայան

Հանրապետության  երկրորդ քաղաքը  քանի՞ տարեկան է՝ 2800 ,թե՞ ավելի, գյումրեցիները դժվարանում եմ ասել, միայն բոլորն էլ հստակ գիտեն, որ աշնան կեսերին անհամբերությամբ սպասում են սիրելի քաղաքի օրվան:

Այս տարի բացառություն է:Համայնքապետարանը որոշել է քաղաքի օրը տոնել ամռանը՝ օգոստոսի 25-ին: Ավագանու վերջին նիստին միաձայն որոշում կայացվեց բյուջեից 8 մլն դրամ հատկացնել  առաջիկայում նախատեսվող «Գյումրու օր» տոնակատարության համար:Ի դեպ,յուրաքանչյուր տարի ծախսը տարբեր է ՝ 3մլն- ից մինչև 7-8մլն դրամ: Այս տարի հատկապես իր շքեղությամբ  առանձնանալու  է երեկոյան տոնական համերգը: Հայտնի երգիչ-երգչուհիների թվում է Նունե Եսայանը:Նա հանդես է գալու շուրջ 2 ժամ տևողությամբ համերգային համարով:

Ավագանին երգչուհու կատարման համար հատկացրել էր  մոտ 1մլն դրամ: Նշենք, սակայն, որ Նունե Եսայանը հրաժարվել է գումարից՝ խնդրելով այն տրամադրել Գյումրու թիվ 1 Արվեստի դպրոցին՝ երաժշտական գործիքներ ձեռք բերելու նպատակով:

Ստորև ներկայացված է «Գյումրու օր» տոնակատարությունների շարքը։