Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 4-ով։ Կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը Վրաստանում 999 է։ Առողջացածների ընդհանուր թիվը 870 է, մահացությունների ընդհանուր թիվը՝ 15։

Հուլիսի 14-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 13,2 միլիոնը։ Առողջացածների ընդհանուր թիվը ավելի քան 7,7 միլիոն է, մահացածներինը՝ մոտ 576 հազար։ Վարակման ցուցանիշներով առաջատար են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Պերուն։