Ադրբեջանում կորոնավիրուսից ութ լրագրող է մահացել

Ադրբեջանում կորոնավիրուսից ութ լրագրող է մահացել

Ադրբեջանում կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր, Covid-19-ով վարակվել է 117 լրագրող։ Կորոնավիրուսից համավարակի սկզբից ի վեր, մահացել է ութ լրագրող։ Այս մասին հայտնում է այդ երկրի Լրագրողների արհմիությունը։

Հիշեցնենք, որ հունվարի տասնմեկի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 91 միլիոնի։ Մահացել է ավելի քան 1,9 միլիոն մարդ, առողջացել՝ մոտ 65 միլիոն մարդ։