Եթե ժողովուրդը դեմ լինի, իմ հանքերը չեն աշխատի․ Ծառուկյան
Դիտարկմանը, թե իրենց խմբակցության պատգամավորները հայտարարել էին, որ պատրաստ են կանգնել ժողովրդի կողքին և թույլ չտալ, որ հանքը շահագործվի, Ծառուկյանն ասաց․ «Մեր պատգամավորները, որոնք ընտրված են ժողովրդի կողմից, ժողովրդի կողքը պետք է լինեն ժողովրդին պաշտպանելու համար։ Մնացածը, պետք է ներկայացվի ժողովրդին, բացատրվի, որ ժողովուրդը հասկանա՝ դա վտանգ է, թե վտանգ չի, նրանք ապրելու են այնտեղ, իրենց երեխաները։ Հիմնական խնդիրը սա է»,-ասաց պարոն Ծառուկյանը։
Հարց հնչեց՝ ինքը, ընդհանրապես, դե՞մ է Հայաստանի տնտեսությունը առանց հանքերի զարգացնելու տարբերակին, և ինքը պատրա՞ստ է իր հանքերը փակել հանուն ՀՀ քաղաքացու առողջության։
«Դուք դրանում երբեք չկասկածեք, եթե այսօր դուք կարող եք լրագրողական խմբով գնալ, հանդիպել կառավարիչների հետ, և եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի, դրանում թող ոչ մեկը չկասկածի, որ չի աշխատի»։
Կարծիքներ