96-ամյա թոշակառուն վազքի ռեկորդ է սահմանել

96-ամյա թոշակառուն վազքի ռեկորդ է սահմանել

Ամերիկյան Վիրջինիա նահանգի բնակիչ 96-ամյա թոշակառու Ռոյ Էնգլերտն 5000 մետր վազել է 42 րոպե 30 վայրկյանում, սահմանելով ռեկորդ 95-99 տարեկանների խմբում։ Այս մասին հայտնում է Runner's World-ը։ Վազքը տեղի է ունեցել Էյմս քաղաքում՝ Այովա նահանգ։ Նա նախորդ ռեկորդակիր Ֆրենկ Լեւինին գրեզանցել է ութ րոպեով։ Նա նույն երկարության ճանապարհն անցել է 50 րոպե 11 վայրկյանում։ Իր տարիքային խմբում Էնգլերտը ռեկորդներ է սահմանել նաեւ 800 մետր, 1,5 հազար մետր եւ 3 հազար մետր վազքուղիներում։ Լրատվամիջոցի հետ զրույցի ընթացքում թոշակառու ռեկորդակիրը խոստովանել է, որ մարզվում է ամեն օր անցնելով մինչեւ հինգ կիլոմետր վազքուղի։