Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատարանը որոշումը կհրապարակի փետրվարի 7֊ին

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատարանը որոշումը կհրապարակի փետրվարի 7֊ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունն ավարտվել է՝ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին ժամը՝ 12:00-ին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Դատարանի հիշյալ որոշման դեմ էլ փաստաբանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: