Եվրոպացիները պատրաստ չեն ներդրումներ կատարել հանուն անվտանգության․ Մուհամմադ Ջավադ Զարիֆ

Եվրոպացիները պատրաստ չեն ներդրումներ կատարել հանուն անվտանգության․ Մուհամմադ Ջավադ Զարիֆ

Իրանի եվրոպացի գործընկերները պատրաստ են պահպանել Միջուկային գործարքի համաձայնագիրը, սակայն պատրաստ չեն ներդրումներ կատարել հանուն անվտանգության։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։ Ինչպես փոխանցում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, նախարար Զարիգը մասնավորապես ասել է․ «Կարծում եմ, որ եվրոպացիները ցանկանում են պահպանել Միջուկային գործարքը, սակայն ավաղ, նրանք պատրաստ չեն վճարել եւ պատրաստ չեն ներդրումներ կատարել անվտանգության մեջ։ Վերջնական արդյունքում նրանք թույլ են տալիս, որպեսզի Միացյալ Նահանգները պարտադրեն իրենց օրակարգը։ Չեմ կարող ասել, դա արդյոք եվրոպացիների շահերից է բխում»։