Պրիգոժինի այրին հրաժարվել է նրա ազգանունից

Պրիգոժինի այրին հրաժարվել է նրա ազգանունից

Օգոստոսի 23-ին Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված «Վագներ» ՌՄԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի կինը փոխել է անձնագրի տվյալները։

Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, Պրիգոժինի այրին այժմ կրում է Լյուբով Վալենտինովնա Կրյաժևա անուն-հայրանուն-ազգանունը։

Նշվում է, որ սա Պրիգոժինի կնոջ օրիորդական անունն է, ով նրա հետ ապրել է մոտ քառորդ դար և երեք երեխա է ունեցել։