Կտրուկ ավելացել է կանխիկ փողի պահանջարկը

Կտրուկ ավելացել է կանխիկ փողի պահանջարկը

Ռուսաստանում կտրուկ ավելացել է կանխիկ փողի պահանջարկը: Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն, վկայակոչելով ՌԴ ԿԲ հրապարակած տվյալները: Իշխանությունների կողմից երկար արձակուրդները, ըստ հրապարակման, կարող են հանդիսանալ պատճառներից մեկը կանխիկ փողի հանդեպ պահանջարկի կտրուկ ավելացման: Նշենք, որ մայիսին բանկերից կանխիկ փողի հոսքը շուկա ավելացել է 366,9 միլիարդ ռուբլով: Տնտեսագետները նշում են, որ մայիսյան տոներին ռուսների կողմից կանխիկ փողի շատ օգտագործումը հանդիսանում է ավանդական երեւույթ: Սակայն այս տարի արտահոսքը ավելացել է հարյուր միլիարդ ռուբլով: Նշենք նաեւ, որ Ռուսաստանում նախատեսվում է այս տարի կրճատել կանխիկ փողի շրջանառության ծավալները: Անցյալ տարի իհարկե ծավալները կտրուկ ավելացան, պայմանավորված պանդեմիայով, քանի որ բանկերից իրենց գումարները մարդիկ պարզապես վերցնում էին: Սակայն այս տարի, երբ իրավիճակը հարաբերականորեն կայունանում է, ԿԲ-ն որոշել է կրճատել փաստացի կանխիկ փողի շրջանառությունը: