Տնտեսագիտականի ուսանողները դասախոս են ման գալիս՝ դասաժամեր անցկացնելու համար

Տնտեսագիտականի ուսանողները դասախոս են ման գալիս՝ դասաժամեր անցկացնելու համար

Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Տնտեսագիտական համալսարանի դասախոսները։ Նրանք պահանջում են կառավարությունից հաստատել ռեկտորի մրցույթի արդյունքները եւ Դիանա Գալոյանին նշանակել ռեկտոր։

Համալսարանում պտտվող տեղեկությունների համաձայն՝ ակցիայի ետևում կանգնած է պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, որն այժմ ռեկտորի պաշտոնակատարն է․ նա հրահանգել է դեկաններին, ամբիոնի վարիչներին կազմակերպել այս ակցիան։

Բացի սրանից, ուսանողները նաեւ դժգոհում են, որ այսօրվա դասաժամերը չեն անցկացվելու։ Նրանք համալսարանի շենքում ման են գալիս դասախոսներին։

Նշենք, որ ավելի վաղ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր էր ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: