Բարեկենդանը Գյումրիում՝ աննախադեպ դիմակահանդես. տեսանյութ

Բարեկենդանը Գյումրիում՝ աննախադեպ դիմակահանդես. տեսանյութ

Փետրվարի 23-ին Գյումրու Վարդանանց հրապարակում մեծ շուքով նշվեց Բուն Բարեկենդանը: Գյումրու «Ազգային արժեք ակումբ»-ի երիտասարդները կազմակերպել էին համապետական, աննախադեպ ազգային դիմակահանդես՝ ազգային երգ ու պարի, ազգային խաղերի, ազգային մոտիվներով բեմականացումների և ազգային ուտեստների հյուրասիրության տեսքով։

Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ՝ ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7)։ Այս խորհրդով էլ կազմակերպվում են տոնակատարությունները: