Alibaba Group-ի ղեկավարը կանցնի թոշակի

Alibaba Group-ի ղեկավարը կանցնի թոշակի

Չինաստանում էլեկտրոնային առեւտրի խոշորագույն ցանցերից մեկի՝ Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման հրաժարական է կտա։ Նա իր 55-ամյակին կհեռանա զբաղեցրած պաշտոնից եւ կանցնի թոշակի։ Այս մասին գրում է The Guardian պարբերականը։ Մանս կարծում է, որ ընկերության ղեկավարը պետք է լինի երիտասարդ։ Նրան կհաջորդի 47-ամյա Չժեն Դանիելը։ Հրաժարականից հետո Ջեք Ման մտադիր է զբաղվել բարեգործությամբ եւ իրականացնել ծրագրեր կրթության ոլորտում։